«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, թե ինչպես է Լաչինի միջանցքը փակելուց հետո Արցախից Հայաստան տեղափոխվել մի ընտանիք:
Թերթի տեղեկություններով՝ այդ օրերին Արցախում շրջափակման մեջ են եղել նորատուսցի հայտնի քրեական հեղինակություններ Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները՝ իրենց շրջապատով, «լավ ախպերներով» և այլն։
«Մեզ ասացին, որ նրանք Արցախ էին մեկնել ինչ-որ փաստաթղթային հարցեր կարգավորելու։ Բայց մոտ մեկ շաբաթ առաջ նրանց հաջողվել է դուրս գալ շրջափակումից։ Այդ հարցում նրանց օգնել են ռուս խաղաղապահները՝ «Ուրալ» մակնիշի զինվորական մեքենայով կածաններով, սար ու ձորերով դուրս են բերել Արցախից եւ տեղափոխել Հայաստան»,- գրում է թերթը։
Նրանք իրենց հետ տեղափոխել են Հայաստանից Արցախ մեկնած այլ անձանց նույնպես։ Բանդուրյանների հետ է եղել նաև «Տարզան» մականունով չարենցավանցի մի երիտասարդ, որը համարվում է նորատուսցի եղբայրների մտերիմն ու թիմակիցը, գրում է թերթը։