Գյումրիի փոխքաղաքապետ է նշանակվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարեկամը։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը։
Թերթը մանրամասնում է, որ Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` ՔՊ-ական պատգամավորի մանդատ վերցրած Դավիթ Առուշանյանից հետո փոխքաղաքապետի թափուր մնացած պաշտոնին կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը:
28-ամյա Վահագնը, աղբյուրի տեղեկություններով, Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է: Միևնույն ժամանակ, թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մյուս փոխքաղաքապետի պաշտոնին էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է նստած` Արթուր Պապիկյանը:
Մանրամասները՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։