Ադրբեջանում կարող է ստեղծվել ռուսական հատուկ մաքսային մարմին՝ սննդի խոշոր կենտրոնի նախագծի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը հղումով։
«Առանձին նախագիծ է ակտիվորեն զարգանում՝ Ադրբեջանում «Խուդաթ» սննդի խոշոր կենտրոն ստեղծելու համար, որը կապահովի Ռուսաստան գյուղմթերքի մատակարարումը։
Միաժամանակ նախատեսվում է անմիջապես այս տերմինալում ստեղծել հատուկ մաքսային մարմին, որը թույլ կտա մաքսային գործառնությունների մեծ մասն իրականացնել նույնիսկ մինչև մեր տարածք համապատասխան ապրանքների ժամանումը»,- նշել են նախարարությունից։