Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, հայտարարությունից հետո ՌԴ-ի Դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ, որով Ռուսաստանին թույլ է տրվում զորքեր ուղարկել ԼՂ, արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է։ Սա ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվել է նշվածից, այլ որ Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմի պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը։ Հետևաբար՝ իր իսկ ստանձնած պարտավորությամբ ԼՂ-ի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է»,- ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց՝ «մյուս կողմից ԼՂ-ում կա Պաշտպանության բանակ, որն ադրբեջանական կողմը, Փաշինյանի խոսքով, որպես Հայաստանի բանակ է փորձում ներկայացնել։
«Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի։ Ադրբեջանը նաև ասում է, որ պետք է ՊԲ-ն լուծարվի։ Եթե ԼՂ հայության համար ցեղասպանության և էթնիկ զտման վտանգ չլինի, Արցախը ՊԲ-ի կարիք չի ունենա։ Այս նեղ վիճակում միլիարդներ են ծախսում բանակը պահելու համար։ Բանակի գոյությունը ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստումների ամենամեծ ապացույցն է»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ անկեղծ են։
«ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում։ Իհարկե, ֆիքսում ենք նաև, որ կան խնդիրներ, բայց դրանք օբյեկտիվ են։ Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են»-ասաց Փաշինյանը՝ նշելով փոխադարձ անհանգստությունների առկայության մասին։
Փաշինյանը հայտնեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։
Մանրամասները՝ տեսանյութում։