Ադրբեջանական կողմն այսօր գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Ոսկեպարի գյուղապետ Սերոբ Մախսուդյանը։
«Այսօր ժամը 1500-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից 2 կրակահերթ է արձակել գյուղի վրա: Գնդակոծությունը տևել է մոտ կես ժամ»,–ասաց Մախսուդյանը։
Նրա խոսքով` գնդակոծության հետևանքով գնդակներից մեկը խոցել է Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի առանձնատան բաղնիքի պատը, մյուսը՝ դիպել բաղնիքում տեղադրված ջրի տարային։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան։ Գյուղապետի խոսքով` գյուղում նաև խուճապ չկա։