Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 7-ին հեռախոսազանգ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ և շնորհավորել գործընկերոջը։
«ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է գործընկերոջը բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ` մաղթելով հաջողություններ: Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից առաջադրված ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։