Օգոստոսի 10-ի գիշերը Կալուգայի, Մոսկվայի և Սևաստոպոլի տարածքում կանխվել են անօդաչու թռչող սարքերով Կիևի կողմից հարձակումներ իրականացնելու փորձերը, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու ԱԹՍ ոչնչացվել է ՀՕՊ միջոցներով։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սևաստոպոլ քաղաքի մոտակայքում հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով խոցվել է երկու ԱԹՍ, ևս 9-ը ճնշվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներով։ Դրանք կործանվել Սև ծովի տարածքում:
ՌԴ ՊՆ-ն հյատնել է, որ հարձակումների հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Օգոստոսի 1-ին Մերձմոսկվայում մի քանի անօդաչու թռչող սարք էր խոցել։
Հուլիսի 30-ին ՌԴ ՊՆ-ն հատնել էր, որ Կիևը Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձ է արել, երկու անօդաչու սարք, կորցնելով կառավարումը, կործանվել էին «Մոսկվա-Սիթի» ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում: