ՌԴ ՊՆ ՀՕՊ համակարգը Մերձմոսկվայում մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել, որոնցով Կիևի ռեժիմը փորձել է հարձակվել Մոսկվայի վրա, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Սոբյանինը հավելել է, որ ԱԹՍ-ներից մեկը, կորցնելով կառավարումը, կրկին կործանվել է «Մոսկվա-Սիթի» ոչ բնակելին համալիրի տարածքում, վնասել շենքերից մեկի 21-րդ հարկի ճակատը։ Նա հայտնել է, որ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ria.ru-ն, հղում անելով ՌԴ ՊՆ-ն հայտարարությանը, հավելել է, որ օգոստոսի 1-ի գիշերը կասեցվել է Կիևի ռեժիմի կողմից իրականացված ահաբեկչական հարձակման փորձը։
«Երկու ուկրաինական ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվայի մարզի Օդինցովսկի և Նարոֆոմինսկի շրջանների տարածքում»-հայտարարել են ռազմական գերատեսչությունում:
Հուլիսի 30-ին ՌԴ ՊՆ-ն հատնել էր, որ Կիևը Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձ է արել, երկու անօդաչու սարք, կորցնելով կառավարումը, կործանվել էին «Մոսկվա-Սիթի» ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում: