Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 13-ին՝ ժամը 20:30-20:50-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ադրբեջանական զինուժը Վերին Շորժայի հայկական դիրքերին կրակել է նաև օգոստոսի 11-ին: