Երբ խոսքը մարզվելու մասին է, վազքուղին և էլիպսաձևը միշտ պահանջված են, գրում է Thevoicemag.ru-ն։
Ի՞նչ է էլիպսաձևը
Էլիպսաձևի վրա շարժումը համեմատելի է բնական վազքի շարժմանը, աստիճաններով բարձրանալուն։ Վազքի մարզիչ Սթիվ Սթոունհաուսը նշել է, որ էլիպսաձեւ մարզասարքի վրա ոտքը երբեք չի դիպչում գետնին, ինչը թույլ է տալիս նույնիսկ ինտենսիվ սրտային մարզումների ժամանակ բացառել հոդերի վրա հարվածային բեռը:
Ի՞նչ է վազքուղին
Այս սիմուլյատորը ընդօրինակում է վազքի ընթացքում շարժման բնական օրինաչափությունը և միևնույն ժամանակ թույլ է տալիս ընտրել ցանկացած արագություն։
Էլիպսաձև կամ վազքուղի
Բոլորին հետաքրքրող հարց է, թե այս մարզասարքերից որն է ավելի շատ կալորիա այրում: Ինչպես ցույց է տվել 2010 թվականին անցկացված ուսումնասիրությունը, արդյունքը մոտավորապես նույնն է, այնպես որ, եթե քո նպատակը նիհարելն է, ապա ընտրիր այն սարքը, որը քեզ ավելի շատ է դուր գալիս։
Էլիպսաձևն ավելի հարմար է նրանց համար, ովքեր մտահոգված են անվտանգությամբ։ Այս դեպքում ոտքերը ֆիքսված կլինեն, ուստի սայթաքելը բացառվում է։ Վազքուղին անհրաժեշտ է այն մարզիկներին, ովքեր պատրաստվում են մրցումների։