Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ցեղասպանության ռիսկի վերաբերյալ հրատապ զեկույց է հրապարակել։
«Մենք հրապարակել ենք արտահերթ զեկույցի նախագիծ՝ կապված Արցախի և Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանի շրջափակման ծանր հետևանքների և ռազմական բաղադրիչի ավելացման հետ։ Մենք խորապես մտահոգված ենք տեղի ունեցածով և կարծում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում, ցեղասպանություն է։ Միջազգային հանրությունը կարող է կանխել Հայոց երկրորդ ցեղասպանությունը, սակայն պետք է համարձակ և արագ գործի,-նշվել է
X-ում (նախկին Twitter):
«Ադրբեջանի կողմից թուրքական զենքի լայն կիրառումը վկայում է երկու երկրների միջև շարունակվող համագործակցության մասին։ Նշվածը վկայում է նաև, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Արցախն օկուպացնելու քաղաքականության հարցում։ Հաշվի առնելով նշվածը՝ Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում, քանի որ նրանց քաղաքական համակարգերն անհամատեղելի են»,- ասվում է զեկույցում:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2020 թվականի առաջին 9 ամիսներին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 123 մլն դոլարի զենք, ընդ որում՝ կեսից ավելին 44 -օրյա պատերազմից մեկ ամիս առաջ։
Զեկույցում ասվում է, որ պատերազմի ավարտը և ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չբերեցին տարածաշրջան. աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը պահպանվում է, ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է սպառնալ Արցախի բնակչությանը՝ պարբերաբար խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ապօրինաբար արգելափակելով Լաչինի միջանցքը։
Ինստիտուտի զեկույցում հիշատակվել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարությունը, որը Լաչինի միջանցքի արգելափակումը ցեղասպանության ակտ էր անվանել։
Ինստիտուտը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար 2022 թվականի նոյեմբերին կոչ էր արել Արցախի հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու միջազգային հանձնաժողովի ստեղծել: 2023 թվականի հունվարին ինստիտուտը դիմել է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներին՝ կոչ անելով լրջորեն վերաբերվել Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության վտանգին՝ ընդգծելով, որ «աշխարհը չի կարող իրեն ևս մեկ Հայոց ցեղասպանություն թույլ տալ»։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։