ԱԺ-ն ընդունեց Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը, որով Հայաստանում մահապատիժը բոլոր դեպքերի համար կվերացվի։
ԱԺ-ն նախագիծն ընդունեց 87 կողմ, 0 դեմ և 7 ձեռնպահ ձայներով։ Խոսքը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին թիվ 13 արձանագրությունը վավերացնելու նախագծի մասին է։
Սեպտեմբերի 4-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովիը դրական եզրակացություն էր տվել նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում բոլոր դեպքերի համար վերացնել մահապատիժը։