Կասկածից վեր է, որ պարզապես նպատակ է դրվել ամեն կերպ կալանքի տևողությունը ձգել, առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի, ասված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ։
«Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված․ 2023 թվականի սեպտեմբերի 22-ից սկիզբ առավ Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական գործը: Այս ժամանակահատվածում տարբեր քրեական գործերից, որոնք ևս իրավական չէին, այս գործով նոր նշաձող սահմանվեց՝ 1) օբյեկտիվ տվյալի` տեսանյութերի հերքում, ոստիկանների ցուցմունքով, 2) բացառապես ոստիկանների ցուցմունքները, որոնք ուղիղ շահագրգիռ կողմ են, իրենց դեմ խոշտանգման դեպքով հաղորդման, հստակ տեսանյութի և Լևոն Քոչարյանի տուժողի կարգավիճակի պայմաններում` դիտարկվել են արդեն գրեթե 2 ամիս տևող կալանքի ռեժիմի հիմք, 3) քննչական մարմնի ջանասիրության ուղիղ բացակայություն և այդ փաստի ուղիղ անտեսում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փաստաբանների խոսքով՝ քննչականը կարող է 48 ժամում կատարել 10-ից ավելի վարույթային գործողություն, իսկ Լևոն Քոչարյանի կալանքի պայմաններում, գրեթե 2 ամսվա ընթացքում նույնիսկ 6 վարույթային գործողություն չի կատարվել:
«Այս ամենը փաստում է, որ ապօրինի քրեական գործը և դրա շրջանակներում իրավունքների խախտման վերացումը հասնում է անհնարինության աստիճանի: Փաստացի այս և մի շարք այլ գործերով առաջանում է իրավունքների պաշտպանության անհնարինություն:
Նույնիսկ հատուկ վերանայման բողոքի բանավոր քննության իրավունքից է զրկված պաշտպանական կողմը: Կասկածից վեր է, որ պարզապես նպատակ է դրվել ամեն կերպ կալանքի տևողությունը ձգել, առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի: Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված»,- ասված է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 22-ին կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։
Ապրիլին 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել «Ուրալի» անսարքության պատճառով․ ՔԿ
ՀՀ ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի՝ ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի գործով նախաքննությամբ պարզվել է, որ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի...