Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունենալու բռնի տեղահանված արցախցիների թոշակների և նպաստների ստացման գործընթացը, եթե բնակվում են վարձով և չունեն հաշվառման հիմնական հասցե։
«Վարձակալությամբ մնալու դեպքում հնարավոր է տան տերերը չթույլատրեն հաշվառվել այդ հասցեում։ Դրան կա լուծում․ ներկայացվում է դիմում տվյալ շրջանի ոստիկանության բաժին, համապատասխան ծառայողները հավաստիացնում են, որ անձը բնակվում է այդ տարածքում և դա հիմք է հանդիսանում, որպեսզի անձնագրում հաշվառման վայրը նշվի տվյալ հասցեն, որտեղ փաստացի բնակվում է մեր քաղաքացին»,- մանրամասնել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։