ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է, թե ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չեն հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները։
«Արդյոք ջանքեր տարվո՞ւմ են ճշտելու համար, թե Արցախում տեղի ունեցած վերջին ողբերգության ընթացքում քանի՞ հոգի է զոհվել, քանի՞ հոգի է համարվում անհետ կորած»,- հարցրել է պատգամավորը։
Ի պատասխան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ Զինապահ հիմնադրամում ամբողջապես հրապարակված են անունները, և քաղաքացիները կարող են այդ տվյալներին ծանոթանալ։ Նա նաև ավելացրել է, որ բազմիցս հայտարարվել է զոհերի ու անհետ կորածների թիվը։
Մանրամասները՝ տեսանյութում