Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն անվանել է բանջարեղեն, որը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով՝ ճակնդեղն ունի այդ ազդեցությունը։ Իր պարունակած բետայինի շնորհիվ այս բանջարեղենը նաև օրգանիզմում բարձրացնում է երկաթի մակարդակը, բարելավում է սրտի աշխատանքը և օգնում է նիհարել։
Բժիշկը նշել է, որ ճակնդեղը պետք է օգտագործել հում վիճակում՝ ավելացնելով աղցանների կամ այլ սառը խորտիկների մեջ։ Բանն այն է, որ ջերմային մշակման ժամանակ բանջարեղենը կարող է կորցնել իր օգտակար հատկությունները։
«Չնայած նրա բազմաթիվ առողջարար հատկություններին, ճակնդեղի օգտագործումը խորհուրդ չի տրվում երիկամների քարերով կամ օքսալատ արտադրող այլ հիվանդություններով տառապող մարդկանց: Այդ դեպքերում ճակնդեղի և օքսալատ պարունակող այլ բանջարեղենի օգտագործումը պետք է սահմանափակվի»,- զգուշացրել է նա: