Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Zagreb Open 2024» վարկանիշային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
60 կգ քաշային կարգում Նազարյանը 5։1 հաշվով հաղթել է թաթարական ծագումով ամերիկացի ըմբիշ Իլդար Խաֆիզովին։ Առաջնությունը տեղի է ունեցել հունվարի 10- 14-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
2022 թվականի նոյեմբերին Նազարյանն ընդգրկվել էր United World Wrestling-ի սեզոնի լավագույն ըմբիշների վարկանիշային աղյուսակում։ Նա 60 կգ քաշային կարգում ըմբիշների ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը եւ ստացել 3000 դոլար մրցանակային գումար։