Հայաստանի թենիսի չեմպիոն Աստղիկ Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Օղակաձև այգուց «Արարատ» ակումբի թենիսի կորտերն ապամոնտաժելու Երևանի քաղաքապետարանի նախագծին, կասկած է հայտնում, թե պետությունը կկարողանա նոր թենիսի կորտեր կառուցել։
Նա նշել է, որ թենիսի մեկ կորտն արժե նվազագույնը 20 հազար դոլար, հիմա հինգ կորտ քաղաքապետարանն ուզում է տեղափոխել, պետք է առնվազն ծախսի 100 հազար դոլար՝ նոր կորտեր կառուցելու համար։
Նա նաև ընդգծել է կենտրոնում նոր կորտերի համար տարածքի բացակայության խնդիրը։
«Եվ որտե՞ղ է է նորը կառուցվելու, կենտրոնում տեղ չկա։ Այսինքն՝ կարող է Սովետաշենում կառուցվի, որը ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի»,- ասում է Աստղիկ Հովհաննիսյանը։
Հունվարի 15-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր Օղակաձև այգու վերակառուցման, «Արարատ» թենիսի ակումբի քանդման մասին քննարկումները և մատնանշել է, որ վերակառուցման ծրագիրը քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում է լինելու, ակումբը գործելու է մեկ այլ վայրում, ավելի լավ պայմաններում:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը որպես հանրային տարածք ծառայի։
Մանրամասները՝ տեսանյութում։