Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա դասական երաժշտության համերգով։
Դաշնակահար Արմեն Բաբախանյանը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի հետ միասին կկատարի Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը, Մոցարտի Դաշնամուրի համար 20 կոնցերտը և Շուբերտի թիվ 9 սիմֆոնիան։
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը տատանվում է 3000-15 000 դրամի սահմաններում։
27 տարի անց․ Լեոնարդո դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը միասին ներկա են գտնվել «Հզորը» ֆիլմի պրեմիերային
«Տիտանիկի» աստղեր Լեոնարդո դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը հանդիպել են «Հզորը» նոր ֆիլմի պրեմիերային, որում գլխավոր դերը խաղում է Ուինսլեթը։...