Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 29 606-ին, գրում է RT-ն՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ գրեթե 69 737 հազար մարդ վիրավորվել է:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։