ՊՆ զինծառայողները վնասազերծել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածից հայ-ադրբեջանական շփման գիծը հատած ադրբեջանական ԶՈւ զինծառայողին, հայտնել է ԱԱԾ-ն։
Գերատեսչությունից նշում են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 05:15-ի սահմաններում։ Ադրբեջանցին զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով։ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Լաչինի միջանցքի դիրքերի շրջանում իր զինվորականի հետ կապը կորցնելու մասին։ Գերատեսչությունը պնդում է, որ զինվորական Փանախով Ռուսլան Էլդանիզօղլուն «մոլորվել է»։