Հնդկաստանի Մումբայ քաղաքում մարտի 9-ին տեղի ունեցած «Միսս աշխարհ-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Չեխիայի 23-ամյա ներկայացուցիչ, ապագա իրավաբան Քրիստինա Պիշկովան, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականը տեղեկացրել է, որ Պիշկովային հաջողվել է հաղթել 111 այլ տիտղոսակիրների՝ ամբողջ աշխարհից։ Լիբանանից Յասմինա Զեյթունն զբաղեցրել է երկրորդ տեղը:
Գեղեցկուհին շլացուցիչ թափանցիկ զգեստ է կրել, որը համադրել է ադամանդե ականջողերով։
Պարբերականը հիշեցրել է, որ 2023 թվականին ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով մրցույթը չէր անցկացվել։