Սննդաբան Միշել Ռութենշտեյնը պատմել է, որ կան սննդի տեսակներ, որոնց մեջ առկա սպիտակուցներն ու մանրաթելերն օգնում են երկար ժամանակ սովի զգացողություն չզգալ, գրում է Doctorpiter-ը:
Ոսպ կամ լոբի
Ոսպը պատկանում է լոբազգիների ընտանիքին, իսկ լոբազգիները պարունակում են մեծ քանակությամբ մանրաթել։ Ոսպն ունի ջուր ներծծող, լուծվող մանրաթելեր, որոնք հագեցածություն են հաղորդում։ Տորոնտոյի համալսարանի գիտնականները փորձ են արել ու պարզել, որ այն մարդիկ, ովքեր լոբազգիներ են ուտում, 31%-ով ավելի հագեցած են զգում, քան նրանք, ովքեր մակարոնեղեն և հաց են օգտագործում։
Բանջարեղենային ապուր
Սննդաբանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, ապուրները կարող են ավելի հագեցած լինել, քան նույն բաղադրիչներով պատրաստված պինդ սնունդը:
Խնձոր
Խնձորը ցածր կալորիականությամբ, մանրաթելերով և ջրով հարուստ սնունդ է, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում չի առաջացնում: Մասնագետը խորհուրդ է տվել այն ուտել, օրինակ, ընկույզի կամ մածունի հետ։
Բրոկկոլի
Բանջարեղենը հիանալի կերպով նպաստում է հագեցվածությանը, այն քիչ կալորիաներ և շատ մանրաթել ու ջուր է պարունակում:
Կաթնաշոռ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցածր յուղայնությամբ կաթնամթերքը, ինչպիսիք են կաթնաշոռը և հունական մածունը, կարող են օգնել նիհարել և նվազեցնել ախորժակը: Սննդաբանի խոսքով՝ այս մթերքները քիչ ճարպեր և շատ սպիտակուցներ են պարունակում։
Ձու և ձուկ
Ըստ մասնագետի՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր նախաճաշին ձու են ուտում, օրվա ընթացքում ավելի երկար են կուշտ մնում։ Ինչ վերաբերում է ձկներին, ապա դրանք հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք մեծացնում են հագեցվածության զգացումը: