Դատարանը մեկ ամսով կալանավորել է «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանին, հայտնում է միությունը։
Նշում են, որ այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։
Ապրիլի 21-ին Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ ձերբակալվել էր միության 7 անդամ՝ Մասիս Շիրոյան, Արամայիս Աղաբեկյան, Գոռ Ասատրյան, Արման Պետրոսյան, Հենրիկ Մկրտչյան, Հովսեփ Ղազարյան, Հրանտ Տեր-Աբրահամյան։