Սահմանազատման դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկած քաղաքական գործընթացներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» հաշված անդամների հետ է շփվում և զգուշավոր է դարձել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Խմբակցությունում չեն հասկանում նման պահվածքի պատճառները։
«ՔՊ-ում չգիտեն՝ ինչ կա նրա մտքին, ինչ է պատրաստվում անել: Թիմում, այդուհանդերձ, քննարկում են ինչպես պարպել օրեցօր խորացող դժգոհությունն իրենց իշխանության նկատմամբ»,- հավելել է թերթը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվում են նաև մայիսի 16-ին։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: