Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների 54-րդ նիստը, որին Հայաստանից մասնակցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը, հայտնել է Sputnik Kyrgyzstan-ը։
Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Ղրղզստանի ազգային անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն ղեկավար Ալի Նագիևը այլ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ:
ՏԱՍՍ-ը տեղեկացրել է, որ նիստում հիմնական ուշադրությունը նախատեսվում է հատկացնել համագործակցության երկրների անվտանգության սպառնալիքների գնահատման միասնական մոտեցումների մշակմանը և դրանց չեզոքացման ուղղությամբ հատուկ ծառայությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման մասնակիցները կնախանշեն ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման կատարելագործման ուղիները։ Մասնակիցները կսահմանեն ԱՊՀ երկրներում իրավիճակի ապակայունացման նպատակով օտարերկրյա պետություններում մարտական պատրաստություն անցած անձանց գտնելու համատեղ միջոցառումներ: