Հուլիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետևանքով կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամը 09։40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 6 մարդ, որից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ բախման հետևանքով ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի։
Արարատի մարզում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի․ ԶԼՄ
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ...