Հուլիսի 26-ին Արցախի պետական ջազ նվագախումբը ելույթ կունենա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի զբոսայգու բացօթյա բեմում։
Նվագախմբի ղեկավարն է Տիգրան Սուչյանը։ Համերգին, որի ծրագրում ընդգրկված են հայկական, արտասահմանյան և ինքնատիպ ջազային ստեղծագործություններ, ելույթ կունենան նաև ժամանակակից հիփ-հոփ կատարող Նարեկ Հովսեփյանը (A-Chilla) և Ժաննա Դավթյանը (վոկալ)։
Համերգի մեկնարկը՝ 20:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ։