Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է եղբորը՝ Արամ Երիցյանին երկրորդ անգամ ձերբակալելու մասին։ Երիցյանն այլ մանրամասներ չի նշել։
Օգոստոսի 1-ին Երիցյանը տեղեկացրել էր, որ իր եղբորը շուրջ 10 պարեկ դաժանաբար ծեծելով տարել է ոստիկանական բաժանմունք։ Երիցյանն օգոստոսի 1-ին Armenia Today-ին մանրամասնել էր, որ իր «եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով»։
ՆԳ նախարարությունն օգոստոսի 2-ին պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ և կեղծ որակել այն՝ ընդգծելով, որ «Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։ Օգոստոսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։ Օգոստոսի 4-ին ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո Երիցյանն ազատ էր արձակվել։