Երևանում հրդեհ է բռնկվել բամբակի արտադրամասի տարածքում, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Իսակովի պողոտայի թիվ 16/4 հասցեում հրդեհի մասին հաղորդում է ստացվել ժամը 15:30-ի սահմաններում, որից հետո դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների վեց մարտական հաշվարկ, հայտնել է ծառայությունը։
Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։27-ին, իսկ 17։18-ին՝ մարել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրդեհը տեսանելի էր մի քանի հարյուր մետր, իսկ ծուխը՝ մի քանի կիլոմետր հեռավորությունից։