Մեծ Բրիտանիայում ավելի քան 700 մարդ ինքնասպանություն քարոզող կայքէջում տեղադրել է ինքնասպանության ընկերներ փնտրելու մասին հայտարարություն, հայտնում է BBC-ն։
Հրատարակության համաձայն՝ կայքը, որի անունը չի հաղորդվում, ունի բաժին, որը հասանելի է միայն գրանցված օգտատերերին, որտեղ նրանք կարող են տեղադրել համապատասխան հայտարարություններ։ Ինքնասպանության համար զուգընկեր փնտրելիս մարդը նշում է անունը, սեռը, տարիքը, ինչպես նաև մահվան վայրը և նախընտրելի եղանակը։
BBC-ի լրագրողները կայքում գտել են նաև ինքնասպանության կոչեր և հրահանգներ, թե ինչպես դա անել լավագույն եղանակով: Այս թեմայով մոտ 5000 հաղորդագրություն է հայտնաբերվել, որոնք թողել են տարբեր երկրներից գրանցված մարդիկ։
Բացի այդ, ինչպես հայտնում է BBC-ն, ֆորումը գովազդում է ինքնասպանության քիմիական նյութ։ Հետաքննությունը պարզել է, որ մոտ 130 բրիտանացի ինքնասպանություն է գործել դրա միջոցով։