Բեռլինի հարավում 2022թ․ բացված Տեսլայի մարտկոցների գործարանի կառուցման համար կես միլիոն ծառ է հատվել, հայտնում է Правила жизни-ն։
Արբանյակային նկարները ցույց են տվել, որ 2022թ․ մարտից մինչ 2023թ․ մայիս ամիս 329 հա անտառ է հատվել։ Ըստ էկոլոգիայի ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող Kayrros ընկերության հաշվարկների՝ նման տարածքում աճում է մոտ կես միլիոն ծառ։
Kayrros-ի գլխավոր վերլուծաբան Անտուան Հալֆը հայտարարել է, որ այդքան ծառն ունակ էր կլանել 13 հազար տոննա ածխաթթու գազ։ Դա համարժեք է ներքին այրման շարժիչ ունեցող 2800 մեքենայի տարեկան աղտոտման մակարդակին։