ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է պատրաստում Վրաստանում, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
Ամերիկացիները, ըստ ծառայության տվյալների, Վրաստանում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին դժգոհ են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից։
«Ամերիկացիները «գունավոր հեղափոխության» համար վրացական մեծ թվով արևմտամետ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների են հավաքագրում, ովքեր նաև հետևելու են քվեարկության ընթացքին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերի 26-ի ընտրություններում կարող է ստանալ բնակչության վստահության քվեն, «քանի որ վրացական ընդդիմադիր ուժերը, չնայած ամերիկացիների ջանքերին, մնում են մասնատված, իսկ նրանց ստեղծած կոալիցիաները շատ փխրուն են»:
«ԱՄՆ-ում վախենում են, որ «Վրացական երազանքի» հնարավոր հաղթանակը կարող է Վրաստանի իշխանություններին «ինքնիշխան ուղեգիծը շարունակելու» հնարավորություն տալ։ ԱՄՆ-ում կարծում են նաև, որ իշխող ուժի հնարավոր հաղթանակը հնարավորություն կտա հրաժարվել «Վրաստանի ազգային շահերին հակասող Արևմուտքի պահանջները կատարելուց»։ Սպիտակ տանը անընդունելի են համարում նման սցենարը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծառայությունը նշում է, որ ԱՄՆ-ն մտադիր է մինչև ընտրությունները մեծացնել ճնշումը Վրաստանի իշխանությունների վրա, որպեսզի առավելագույնս թուլացնի «Վրացական երազանքի» դիրքերը։