Թուրքիայի հյուրանոցներից մեկի համարում մահացած են գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահին, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։
50-ամյա Մահիր Մամեդովին գտել են Այդըն քաղաքի Քուշադասի շրջանում։ Նշվում է, որ նա 3 օր առաջ հանգստի էր եկել կնոջ և որդու հետ։
Նշվում է, որ կինն ու երեխան Մամեդովին անշարժ պառկած են հայտնաբերել հյուրանոցի սենյակի հատակին։