Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Իրակլի Չիկովանիի, Զաքիր Հասանովի և Յաշար Գյուլերի հանդիպման ավարտին եռակողմ հուշագիր է ստորագրվել, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Հուշագրի բովանդակության վերաբերյալ կողմերը մանրամասներ չեն հրապարակել։
Սեպտեմբերի 10-ին Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ երեք երկրների պաշտպանության նախարարները հանդիպել են Բաթումիում։ Ըստ հաղորդագրության՝ Գյուլերը, Հասանովն ու Չիկովանին քննարկել էին ռազմական համագործակցության նոր հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։