Իրավապահները ձերբակալել են Երևանում 11 և 12 տարեկան երկու երեխայի առևանգման փորձ կատարած տղամարդուն, հայտնել է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
Նրան մեղադրանք է առաջադրվել 44-191 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի առևանգման փորձ, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում)։
Քննությամբ պարզվել է, որ Երևանի 57-ամյա բնակիչը Mercedes մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է երեխաներին և փորձել համոզել նրանց նստել մեքենան։
Քննիչները հարցաքննել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին՝ նախկինում նման դեպքերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, սակայն պարզվել է, որ նման տվյալներ չեն գրանցվել, ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 27-ին ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել էր Մազմանյան 25 հասցեի 57-ամյա բնակչի՝ երկու երեխայի առևանգման փորձի մասին։