Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը (81 կգ) ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն է հռչակվել, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նա երկամարտում գրանցել է 218 կգ (100+118) արդյունք։ Պողոսյանը գրավել է առաջին տեղը և՛ պոկում, և՛ հրում վարժությունում:
Սեպտեմբերի 25-ին Պողոսյանը դարձել էր նաև պատանիների աշխարհի չեմպիոն։
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե։
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ էին հռչակվել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։ 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը բրոնզե մեդալակիր էր դարձել։
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։