Հայաստանը ներկայացնող ծանրորդ Սուրեն Գրիգորյանը (89 կգ) Լեհաստանում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել, հայտնում է առաջնության կայքը։
Նա գրանցել է երկամարտի 350 կգ (157+193) արդյունք։ Այս քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարել է երկու հայ ծանրորդ։ Մնացական Աբրահամյանը հեշտությամբ կարող էր դառնալ արծաթե մեդալակիր, եթե 199-ի փոխարեն պատվիրեր 196 կգ, բայց չեմպիոն դառնալու համար ռիսկի է դիմել և չբարձրացնելով քաշը՝ դարձել է բրոնզե մեդալակիր։ Աբրահամյանը գրանցել է 343 կգ (152+191) արդյունք։
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Էմմա Պողոսյանը (81 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե։
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ էին հռչակվել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։ 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը բրոնզե մեդալակիր էր դարձել։
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։