Հայազգի երգչուհի Արփի Աբգարյանը դարձել է Ну-ка, все вместе նախագծի վեցերորդ եթերաշրջանի հատուկ թողարկման հաղթող՝ նախագծի ժյուրիի ղեկավար, երգիչ Սերգեյ Լազարևի շնորհիվ։
Նոյեմբերի 1-ին կայացած մրցույթում Աբգարյանը կատարել է Любовь уставших лебедей երգը։ Լազարևը պատի վրայով իջել է ժյուրիի մոտ և սեղմել կոճակը՝ այդպիսով ազդելով երգչուհու կատարման վերջնական գնահատականի վրա, ինչից հետո ժյուրին՝ Լև Ռուդինը լքել է տաղավարը: Նրան փոխարինել է նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։
«Ես պարզապես չկարողացա ինձ զսպել, ես զգացմունքային եմ»,- միջադեպից հետո հայտարարել է Լազարևը:
Աբգարյանն ստացել է առավելագույն՝ 100 միավոր։ Արդյունքում շոուի հատուկ թողարկման հաղթող են դարձել հայ երգչուհին և Դարիա Խրոմովան։