Հայ վոկալիստ, «Ну-ка, все вместе!» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հատուկ փուլի հաղթող Արփի Աբկարյանը, ի պատասխան այն քննադատություններին, որ ինքը «բղավում էր» իր ելույթի ժամանակ, Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր վոկալը։
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը բարձր է գնահատել Աբկարյանի ձայնային ունակությունները՝ ասելով, որ Ռուսաստանում քչերն են կարողանում այդպես երգել։
«Եթե այդպես է, ապա Ագիլերան, Ադելը, Սելին Դիոնը, Անաստասիան, բոլոր նրանք, ովքեր բարձր նոտաներ են հնչեցնում իրենց ձայնով, բոլորը գոռում են: Երանի թե բոլորին այդպես բղավեին, խնդրում եմ, այս երկրում քչերն են կարող դա անել», – գրել է Լազարևը:
Նոյեմբերի 1-ին Աբկարյանը դարձել էր «Ну-ка, все вместе!» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հատուկ փուլի հաղթողը շոուի ժյուրիի ղեկավար Լազարևի շնորհիվ։ Երբ ժյուրիի անդամ Լև Ռուդինը լքեց դատավորի աթոռը, ցատկեց պատով դեպի ներքև, սեղմեց Ռուդինի կոճակը և այդպիսով ազդեց երգչուհու կատարման վերջնական գնահատականի վրա՝ նա ստացավ առավելագույն 100 միավոր։
«Ես պարզապես չկարողացա ինձ զսպել, ես զգացմունքային եմ», – ասաց Սերգեյը ի պաշտպանություն հայուհու:
Արդյունքում շոուի հատուկ թողարկման հաղթող ճանաչվեցին Աբկարյանն ու Դարյա Խրոմովան։