Վրաստանի ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցությունը, որը հոկտեմբերի 26-ի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց, խորհրդարան է ներկայացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին հայտարարություն, հայտնել է «Պիռվելի առխի»-ն։
«Մեր գործողությունները չեն նշանակում, որ մենք հրաժարվում ենք ժողովրդի ներկայացուցչությունից, փոփոխությունների հասնելու մանդատից, ընդհակառակը, այն, այսպես կոչված, խորհրդարանն ամբողջությամբ ապալեգիտիմացնելու ճանապարհն է»,- լրագրողներին հայտնել են կուսակցության առաջնորդները։
Խորհրդարան անցած չորրորդ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, սակայն չի հայտարարում մանդատներից հրաժարվելու մասին։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։