Դեկտեմբերի 20-ից «Հաղթանակ զբոսայգում» կմեկնարկի ընտանեկան կրկեսային շոու՝ Christmas Story-ն:
Շոուի հեղինակներն Անդրանիկ և Գևորգ Վարդանյան եղբայրներն են՝ America’s Got Talent, Britain’s Got Talent և Spain’s Got Talent և այլ հեղինակավոր նախագծերի մասնակիցները։
Կրկեսը տեղի կունենա «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ, ամեն օր՝ ժամը 17:00-ին, իսկ հանգստյան օրերին՝ 13:00-ին և 17:00-ին։
Շոու ծրագրում ակրոբատներ, ծաղրածուներ, ձեռնածուներ (ժանգլյորներ), Էկվիլիբրիստներ և այլ ժանրերի արտիստներ են։ Տոմսերը վաճառվում են 2500-9000 դրամով։