Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 12-ին կհնչեն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունների սիմֆոնիկ մեկնաբանությունները։
Համերգը կազմակերպել են Հայաստանի երգի պետական թատրոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի համար մշակել է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը։
Համերգը կմեկնարկի ժամը 19:30-ին։ Տոմսերը վաճառվում են 3000-15 000 դրամով։