Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել երկրի նախագահական ընտրությունների ողջ ընտրական գործընթացը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ռումինիայի Սահմանադրական դատարանը, ընտրական գործընթացի կոռեկտությունն ու օրինականությունն ապահովելու նպատակով, միաձայն որոշել է չեղյալ համարել նախագահի ընտրության ողջ ընտրական գործընթացը»,- ասվում է երկրի Սահմանադրական դատարանի որոշուման մեջ։
Նշվում է, որ այս որոշման արդյունքում առաջին փուլի արդյունքները չեղյալ կհայտարարվեն, իսկ նախագահական ընտրությունները նորից կանցկացվեն՝ ներառյալ նախընտրական քարոզարշավը։
Ռումինիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված էր դեկտեմբերի 8-ին։ Այնտեղ պետք է մասնակցեին աջակողմյան անկախ թեկնածու Կալին Ջորջեսկուն և Ռումինիայի փրկության համար աջ կենտրոնամետ միության ղեկավար Ելենա Լասկոնին, ովքեր առաջին փուլում հավաքել էին համապատասխանաբար 22,95% և 19,18%:
Ռումինիայի ներկայիս վարչապետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Մարսել Չիոլակուն զբաղեցրել է երրորդ տեղը (19,15%) և դուրս է մնացել պայքարից։