«Արաբկիր» բժշկական կենտրոնում 14-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, (առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով-խմբ․)։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն»,- հավելել է Աբրահամյանը։
«Արաբկիր» ԲԿ-ից դեկտեմբերի 9-ին տեղեկացրել էին 14-ամյա երեխայի մահվան մասին։ ԲԿ-ն տեղեկացրել էր, որ երեխան տանը մեծ քանակությամբ դեղեր էր ընդունել և սուր թունավորմամբ տեղափոխվել Ալավերդու հիվանդանոց, որտեղից էլ՝ «Արաբկիր» ԲԿ, ուր երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել։