Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող Hyundai ավտոբուսն ու Toyota մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքը տեղեկացնում է, որ ավտոբուսը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Սուրեն Մարտիրոսյանը, Toyota-ի ղեկին Երևանի բնակիչ 58-ամյա Կարեն Մկրտչյանն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Աղբյուրը տեղեկացնում է, որ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը սթափ չէր այն դեպքում, երբ իր տրանսպորտային միջոցում գտնվել են բազմաթիվ ուղևորներ։ Ավտոբուսը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, հայտնում է կայքը։
Մոսկվայի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով մարդ է մահացել
Մոսկվայի Վոզդվիժենկա փողոցում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ճանապարհային ոստիկանությանը։...