Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի բնակարանը, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 63-ամյա Ն․ Հ․-ն և հայտնել, որ նախոր օրը՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18։00-ից մինչև ժամը 23։50-ն ընկած ժամանակահատվածում, բացել են իր բնակարանի մուտքի դռան փականը մուտք գործել ներս։
Կայքի տեղեկություններով՝ դասախողի տնից գողացել են 120 վրացական լարի, 4 հազար եվրո և մուտքի դռան ներսի կողմում գտնվողէլեկտրական դիտանցքի մոնիտորը՝ պատճառելով 1 մլն 748 հազար դրամի վնաս:
Լրատվականը հավելել է, որ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստել դեպի առնչությամբ։