Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձ է տեղի ունեցել, հայտնել է ԱԱԾ-ն։
Ըստ գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում։ Տեղեկությունների ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզաբանել է ԱԱԾ-ն։