Ինչպես կարելի է նացիզմի կողմնակից լինելու մեջ մեղադրել Հայաստանին, երբ Ալիևն անձամբ կազմակերպում է նացիստական ռեժիմի գործակցի փառաբանումը, իսկ աշխարհում ներկայանում որպես նացիզմի հակառակորդ։ Սա անընդունելի է։ Այս մասին առցանց ասուլիսում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում շարունակել է Գարեգին Նժդեհի հերոսացման մեջ մեղադրել Հայաստանին, այդ կերպ մեղադրելով ֆաշիզմին մեր երկրում տուրք տալու մեջ։
Փաշինյանն ասել է, որ ասուլիսի ձևաչափը հնարավորություն է տվել ծանոթ լինել հարցերին և պատրաստվել դրանց։
«Գարեգին Նժդեհի հետ կապված մի նրբության Աշխաբադում, ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին եմ անդրադարձել։ Դրանից հետո, իմիջիայլոց, ռուսական մամուլում մի հիանալի հոդված կարդացի Գարեգին Նժդեհի մասին, որտեղ ասվում էր, որ Նժդեհը ռուսական բանակի սպա է եղել, և ռուսական բանակի կազմում մասնակցել է Բալկանյան պատերազմին, պարգեւատրվել։ Այս առումով Ռուսաստանում, կարծում եմ, նույնպես պետք է Գարեգին Նժդեհին վերարժեւորեն»։
Այս համատեքստում, Ադրբեջանի քաղաքականությունը ՀՀ վարչապետի խոսքով՝ հետևյալն է․ ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, ցույց տալ, թե հայերը ֆաշիստների, նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են։
«Ուզում եմ այս թեմայի մասին խոսել փաստերով։ Պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, 100 հազար հայ մասնակցել է Խորհրդային Միությունից դուրս, այսինքն Եվրոպայի եւ Ամերիկայի ուժերի կազմում։ 300 հազար հայ զոհվել է։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին 65 հայ ստացել է գեներալի կոչում։ Պատերազմին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 115 գեներալ, 4 հայազգի մարշալ է եղել՝ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը, Սերգեյ Ագանովը և մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակովը։ Հերոսներից 26-ը Լեռնային Ղարաբաղից են։ Ուզում եմ ասել, որ նսեմացնել հայ ժողովրդի դերն ու ավանդը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի գործում, անհնար է»։
Բայց, ասել է Նիկոլ Փաշինյանը, եթե ադրբեջանցիներն ուզում են հայերին նացիստների հետ գործակցող ժողովուրդ ներկայացնել, ապա հարկ է ներկայացնել մի քանի փաստական տվյալ․
«Պատերազմի տարիներին մոտ 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել է ֆաշիստական լեգեոներական խմբավորումներում։ Կազմավորվել է ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է իր բոլոր ատրիբուտները՝ սկսած հագուստից, ահա այսպիսի՝ Վերմախտի զինվորների հագուստներ, տարբերանշաններով (ցույց է տալիս՝ խմբ․)։ Ավելին՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին լույս է տեսել ադրբեջանական լեգոներական պաշտոնաթերթը (ցույց է տալիս՝ խմբ)։ Էլի ատրիբուտներ եմ ուզում ցույց տալ, դրոշ՝ նացիստաադրբեջանական, սա՝ համազգեստի ատրիբուտ, պաշտոնաթերթի առաջին էջը պաշտոնաթերթը (ցույց է տալիս՝ խմբ)»։
Пашинян о поддержке Азербайджаном фашистской Германии
Во время Второй мировой войны существовал азербайджанский нацистский легион. Около 75 тысяч азербайджанцев были включены в эти легионерские структуры. У азербайджанских легионеров было свое снаряжение, свидетельствующее об их принадлежности к Вермахту, вплоть до одежды. Пашинян продемонстрировал фотографии, свидетельствующие об этом.
Опубликовано Armenia Today Суббота, 16 мая 2020 г.