Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո՝ ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին։
«Զորախմբի անդամները մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի պատասխանները եղել են բացասական»,- ասել է Ստեփանյանը:
ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ Կոսովոյում այժմ խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների շրջանում ևս կորոնավիրուսային հիվանդութան դեպք չկա:
Ուկրաինայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հաղորդել է, որ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի տարանցիկ գոտում Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ողջունել է ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխին:
Զինված ուժերի զորախումբը Կիևով մեկնել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա: